Keating Berus բրիտանական սուպերքարը 100 կմ/ժամ-ը զարգացնում է 2.4 վայրկյանում

23:51 • 28.07.16

Բրիտանական Keating  ավտոարտադրողը նոր սուպերքար է մշակում, որը կստանա  Berus անվանումը: Կուպեն կներկայացվի երկու տարբերակով` բենզինային և էլեկտրական շարժիչով:


Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, բենզինային տարբերակը հասանելի կլինի 650 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Այն թույլ կտա մեքենային 100 կմ/ժամ արագությունը զարգացնել  2.4 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 370 կմ/ժամ:


«Բերուս» մոդելի մյուս տարբերակը կզինվի էլեկտրական ուժային համակարգով և 405 ձիաուժ հզորություն կզարգացնի: Այս տարբերակի առավելագույն արագությունն ու 100 կմ/ժամը զարգացնելու ժամանակը չի նշվում:


Keating Berus մոդելի պրեմիերան տեղի կունենա 2017-ի ապրիլին` Մոնակոյի Top Marques ցուցադրության ժամանակ: Մեքենան կլինի ընկերության 5-րդ մոդելը`  TKR, SKR, ZKR և The Bolt սուպերքարերից հետո:

 

 

Keating Berus բրիտանական սուպերքարը 100 կմ/ժամ-ը զարգացնում է 2.4 վայրկյանում