Ռիոյում վստահ չեն, որ կարող են Օլիմպիական խաղերը պաշտպանել հանցագործներից և ահաբեկիչներից
Ռիո դե Ժանեյրոն աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկի վարկանիշն ունի: Գիշերը զբոսաշրջային գոտուն հարող փողոցներում իշխում են նարկոմաֆիայի զինված խմբերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրազիլիայի ոստիկանությունը նախազգուշացրել է, որ հնարավոր է՝ չկարողանա Օլիմպիական խաղերի ժամանակ ապահովել անվտանգությունը: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին:
Իշխանությունները պնդում են, որ ամեն ինչ վերահսկողության տակ է:
Բրազիլիայի ոստիկանությունը չորեքշաբթի քննադատել է հաջորդ ամիս անցկացվող մրցումների համար նախատեսված անվտանգության ծրագիրը և նշել, որ կան թերություններ, որոնք կարող են սպառնալ զբոսաշրջիկների և հանդիսատեսի անվտանգությունը:










