Ծալովի մակույկ են ստեղծել, որը կարելի է տեղավորել ճամպրուկում (լուսանկարներ)

01:19 • 28.07.16

Բելգիայում ներկայացվել է ճապոնական թղթե օրիգամիների ոճով պատրաստված ծալովի մակույկը:

Ինչպես հայտնում է Tech Insider-ը` նորարարությունը ստացել է ONAK  անվանումը: Այն դեռևս 2013-ին հորինել է դիզայներ Օտտո Վան դե Ստինը Նորբեգիայում ճանապարհորդելիս: Այն ժամանակ նա փոքր թղթե մակույկներ է պատրաստել: Այնուհետև զարգացրել է պատրաստման տեխնիկան ու տասնյակ նախատիպեր ստեղծել:

Նորագույն մակույկը պատրաստվել է պոլիպրոպիլեն կոչվող նյութից: Սովորական պոլիպրոպիլենն օգտագործվում է սնդդի պլաստիկ ամաններ և կահույք պատրաստելիս: Իսկ այս նյութը 10 անգամ ավելի ամուր է սովորական պոլիպրոպիլենից:







 

Ծալովի մակույկ են ստեղծել, որը կարելի է տեղավորել ճամպրուկում (լուսանկարներ)