Ազատեք մեր ընկերներին, որ միանան մեզ. երթը հասավ Խորենացի, սկսվեց նստացույց

00:05 • 28.07.16

 

Քիչ առաջ քաղաքացիների խաղաղ երթը հասավ Խորենացի փողոց: Հանրահավաքի համակարգողներից Հարություն Արլամազյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են, ազատ արձակել «Սասնա ծռերի» իրենց ընկերներին, որ վերջիններս միանան իրենց , ազատեն բոլոր քաղբանտարկյալներին, իշխանությունը հրաժարական տա  ու ժողովրդի վստահության կառավարություն ձևավորվի:

 

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչն ասաց, որ մինչև 12.30 ժամանակ տվեց իշխանությանը, որ իրենց պատասխան տա, ուստի, իրենք խաղաղ նստացույցով սպասելու են Խորենացի փողոցում:

 

«Ժողովուրդը պահանջում է ազատ արձակել տղաներին: Ձերբակալված տղաներին ազատ արձակեք: Անհապաղ պահանջում ենք բաց թողնել հազարավոր քաղաքացիների և մեր տղաներին: Մենք խաղաղ ենք, սպասում են, որ գան մեզ պատասխան տան, եթե չգան, կփորձենք պարտադրել մեր կամքը: Պահանջում ենք՝ գալ և բավարարել մեր պահանջը: Մենք պարտադրելու ենք, որ մեր պահանջը բավարարվի: Իշխանություններին կողմնորոշվելու համար ժամանակ ենք տալիս մինչև 12. 30-ը»,-ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամը:

 

«Ազատել մեր ընկերներին, բոլոր քաղբանտարկյալներին, որ նրանք միանան մեզ»,-հավելեց նա: