Սիրիական Կամիշլիում ահաբեկչությա հետևանքով զոհերի թիվը հասնում է 52-ի

05:53 • 28.07.16

Սիրիայի հյուսիս-արելքում գտնվող Կամիշլի քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասնում է 52-ի, հաղորդում է Սինհուա գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 45 զոհերի և 170 վիրավորների մասին:

Ականապատված բեռնատարը չորեքշաբթի պայթել է Կամիշլիի շրջանում, որը վերահսկվում է քրդերի կողմից: