SpaceX-ը 320 մլն դոլար կծախսի Red Dragon կապսուլը Մարս ուղարկելու համար. ՆԱՍԱ

16:59 • 28.07.16

Ամերիկյան SpaceX օդատիեզերական  ընկերությունը պատրաստվում է 2018թ. դեպի Մարս ուղարկել Red Dragon կապսուլն ու Կարմիր մոլորակի վրա իրականցնել հետազոտական բացառիկ գիտարաշավ:

 

Ինչպես նշում է The Verge-ը, ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետները հաշվարկել են, որ հավակնոտ առաքելության իրականցման գինը կկազմի 320 մլն  դոլար:

 

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ  Ջիմ Կարտերը նշել է, որ սա համեմատարաբր էժան գին է` հաշվի առնելով  դեպի Մարս կատարած վերջին հետազոտական ծրագրերի արժեքները, որոնք հասնում են մի քանի միլիարդի:

 

Կարտերը նաև հավելել է, որ ՆԱՍԱ-ն իր կողմից 32 մլն դոլարի ներդրում է արել Red Dragon նախագծում: Բացի այդ գործակալությունը SpaceX-ին կառաջարկի տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն, ինչի դիմաց ընկերությունը պետք է ՆԱՍԱ-ին փոխանցի Մարսից ստացված տվյալները:

 

Աղբյուրը մանրամասնում է, ոթ եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա Red Dragon-ը կլինի պատմության մեջ Մարսի վրա երբևէ վայրէջք կատարած ամենամեծ օբյեկտը:

SpaceX-ը 320 մլն դոլար կծախսի Red Dragon կապսուլը Մարս ուղարկելու համար. ՆԱՍԱ