Վաշինգտոնում ոստիկանությունը չեղյալ է հայտարարել երկաթուղային կայարանում պայթյունի սպառնալիքը

02:48 • 28.07.16

Վաշինգտոնի ոստիկանությունը հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր կայարանում անվտանգության սպառնալիք չկա, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես հայտարարել է ականատեսը՝ մարդիկ վերադառնում են կայարանի շենք:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ Union Station-ի կայարանից պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել են ուղևորները:  Միջադեպը չի խանգարել կայարանի աշխատանքներին: