WikiLeaks-ը աուդիոձայնագրություններ է հրապարակել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերներից

10:04 • 28.07.16

WikiLeaks կայքն աուդիոձայնագրություններ է հրապարակել, որոնք, պնդումների համաձայն, վերցվել են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերներից: Այդ մասին WikiLeaks-ը Twitter-ի իր էջում, գրում է korrespondent.net-ը:

 

«Հրապարակում. Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի աուդիոձայնագրությունները»,- ասված է WikiLeaks-ի հաղորդագրությունում:

 

Ձայնագրությունները ձեռք են բերվել սերվերների վրա հաքերային հարձակման ճանապարհով: