Xiaomi-ն ներկայացրել է կրկնակի տեսախցիկով իր առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

13:25 • 28.07.16

Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է RedMi Pro նորույթը, որը բրենդի` կրկնակի տեսախցիկով առաջին սմարթֆոնն է:

 

Առջևից ու հետևից այն համալրված է  13 մեգապիքսելանոց  և 5 մեգապիքսելանոց տեսախցիկներով, որոնք  DSLR որակի նկարներ են ստեղծում:

 

Ինչպես նշում է The Verge-ը, սմարթֆոնի նորարարություններից մեկը 1080 լուծաչափով և 5.5 դյույմ անկյունագծով OLED էկրանն է: Բացի այդ հեռախոսը համալրված է MediaTek Helio X25 պրոցեսորով և ունի 4 ԳԲ օպերատիվ հիշոցություն:

Սմարթֆոնի գինը 300 դոլար է:

Xiaomi RedMi Pro

Xiaomi-ն ներկայացրել է կրկնակի տեսախցիկով իր առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)