BMW-ն ստեղծել է M4 կուպեի մրցարշավային տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է M4 կուպեի մրցարշավային տարբերակը, որը ստացել է M4 -GT4 անվանումը:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը մրցուղու վրա իր անդրանիկ ելույթը կունենա եկող տարի՝ փոխարինելով M3 GT4 մոդելին:
Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 3լ աշխատանքային ծավալով, 431 ձիաուժ հզորությամբ, 6 գլանանի բիտուրբո շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,8 վայրկյանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր մեքենան կմասնակցի Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում կայանալիք տարատեսակ մրցարշավների:













