LG-ն 1.7 մլրդ դոլար կներդնի սմարթֆոնի ճկվող OLED էկրան ստեղծելու համար
Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է 1.7 մլրդ դոլար ծախսել սմարթֆոնների համար նախատեսված ճկվող OLED էկրան ստեղծելու ու դրա արտադրական գիծը մշակելու համար:
Ինչպես նշում է The Verge-ը, ոլորտի փորձագետների կանխատեսմամբ, մոտակա տարիներին սմարթֆոնների ճկվող էկրանը լինելու է անչափ պահանջված ու գերակա դիրք է զբաղեցնելու շուկայում:
Ուստի՝ վերոհիշյալ խոշոր ներդրումը հնարավորություն կտա LG-ին դառնալ սմարթֆոնների ճկվող էկրանի արտադրության ոլորտի համաշխարհային առաջատար:
Լուրեր են շրջանառվում նաև նրա վերաբերյալ, որ հարավկորեական արտադրողը կարող է ճկվող էկրանների տեխնոլոգիան կիրառել ոչ միայն սեփական արտադրանքի, այլև Apple-ի ու ոլորտի մյուս ներկյացուցիչների համար:
Հայտնի է, որ Apple-ը մտադիր է 2018թ. LCD էկրանններից անցում կատարել OLED տեխնոլոգիային:










