Lotus-ը ներկայացրել է իր ամենաարագընթաց սպորտային մեքենան (լուսանկարներ)
Lotus ընկերությունը ներկայացրել է Elise սպորտային մեքենայի Race 250 մրցարշավային տարբերակը, որը կառուցվել է աֆրիկյան Էրիթրեայում իր գործարանի 50-ամյա գործունեության պատվին:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` ավտոարտադրողն այն անվանում է իր ամենաարագ մեքենան: Այն նախորդ Elise Cup 220 R տարբերակից 2.5 վայրկյանով ավելի արագընթաց է և հանդիսանում է լավագույնը բոլոր մրցարշավային տարներակների միջև:
Սպորտային մեքենան համալրված է 1.8 լիտր ծավալային, 4 մխոցային կոմպրեսորային շարժիչով: 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ համատեղ աշխատող շարժիչը 246 ձիաուժ հզորություն է զարգացնում: Race 250-ի առավելագույն արագությունը կազմում է 248 կմ/ժամ:
Մեծ Բրիտանիայում նորույթի գինը կազմում է 53 500 ֆունտ ստերլինգ (70 000 ԱՄՆ դոլար):












