Այսօր ավարտվում է Windows 10-ի անվճար թարմացումը
Microsoft կորպորացիան ավարտում է Windows 10 օպերացիոն համակարգի անվճար թարմացման ժամանակը: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում, ինչպես նաև համակարգիչների վրա հայտնվող ծանուցումներում, գրում է korrespondent.net-ը։
2016 թվականի հուլիսի 29-ից հետո Windows 10-ի արժեքը Windows 7-ի և Windows 8.1-ի օգտատերերի համար կկազմի 119 ամերիկյան դոլար:
Անվճար ժամանակահատվածում Windows 10 ներբեռնած օգտատերերը կստանան նաև անվճար Anniversary Update, որը պետք է թողարկվի օգոստոսի 2-ին:










