Շվեդ հնէաբանները ջրի հատակից 340-ամյա պանիր են դուրս բերել

09:44 • 30.07.16

Շվեդ հնէաբանները 1676-ին խորտակված «Կրունան» նավի վրա ստորջրյա հնագիտական աշխատանքների ժամանակ պանրով լի կավե տարա են հայտնաբերել, գրում է The Local-ը:

Ստորջրյա աշխատանքներն անցկացվել են հուլիսին և տևել 2 շաբաթ` շվեդական Էյլանդ կղզուց ոչ հեռու: Այդ ժամանակահատվածում գիտնականները նավի վրա հայտնաբերել են 14 ոսկե մետաղադրամ, ադանադե մատանի և սև կավե տարա` տհաճ հոտով զանգվածով, որից թթխմորի և պանրի հոտ է եկել:

 

Կալմարի թանգարանից Լարս Էյնարսոնի խոսքով, հետազոտողները որոշել են, որ դա ինչ-որ սննդամթերք է, հավանաբար` պանիր:

 

«Դա նման է Ռոքֆոր պանրի կտորների: Մթերքը բավականին լավ է պահպանվել: Միևնույն ժամանակ, պանիրը մնացել է ծովի հատակում 340 տարի»,- նշել է մասնագետը:

 

Այժմ զանգվածը պահպանվում է ցածր ջերմաստիճանի տակ և սպասում է անալիզին:

Շվեդ հնէաբանները ջրի հատակից 340-ամյա պանիր են դուրս բերել