Էլեկտրական Chevrolet Corvette-ն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

01:18 • 30.07.16

Ամերիկյան Genovation Cars ընկերությունը բարելավել է արագության սեփական համաշխարհային ռեկորդը ճանապարհային էլեկտրամեքենաների շրջանում:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` ընկերության Chevrolet Corvette Z06 մեքենան, որը վերածել են էլեկտրամեքենայի, 330.8 կմ/ժամ արագություն է զարգացրել Քենեդի տիեզերական կենտրոնի թռիչքուղում (Ֆլորիդա նահանգ):

Ամերիկյան ընկերությունը «Կորվետի» 505 ձիաուժ հզորություն զարգացնող 7 լիտր ծավալով ատմոսֆերային շարժիչը փոխարինել են երկու էլեկտրական շարժիչով, որոնք սնուցվում են 44 կիլովատտ/ժամ հզորությամբ մարտկոցների համալիրից: Էլեկտրական Corvette-ի ընդհանուր հզորությունը հասնում է 600 ձիաուժի:

Առանց վերալիցքավորման այս մեքենան կարող է շուրջ 210 կմ տարածություն անցնել:

 

  

 

 

Էլեկտրական Chevrolet Corvette-ն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)