Ford-ն ընտրել է GT սուպերքարի առաջին գնորդներին
Ford ընկերությունը ընտրել է այն մարդկանց, ովքեր հնարավորություն կունենան գնել նոր սերնդի GT սուպերքարի 1000 օրինակով թողարկվելիք առաջին խմբաքանակի մեքենաները:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` ավտոարտադրողն ընդհանուր առմամբ 6506 հայտ է ստացել մեքենաները ձեռք բերելու համար, որոնք թողարկվելու են առաջիկա երկու տարում:
Ամերիկյան ընկերությունը շնորհավորական նամակներ է ուղարկել այն հաճախորդներին, ովքեր հնաարվորություն կունենան գնելու Ford GT մակնիշի մեքենան:
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ գնորդներից պահանջելու է վարել մեքենաները և ոչ թե պահել դրանք ավտոտնակներում կամ թանգարաններում: Բացի այդ նրանց կարգելեն վերավաճառել սուպերքարը անմիջապես գնելուց հետո:










