Porsche-ն ստեղծում է Tesla-ի մրցակցին (լուսանկարներ)
Գերմանական հեղինակավոր Porsche մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է մուտք գործել էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտ` ներկայացնելով էլեկտրական փոխադրամիջոցի սեփական տարբերակը:
Ինչպես նշում է techinsider.com-ը, ենթադրվում է, որ ներկայացվելիք նորույթը նախատեսված է լինելու ոլորտի առաջատարը համարվող Tesla-ի հետ լուրջ մրցակցության համար:
Porsche-ի էլեկտրական մեքենան կկոչվի Mission E ու պաշտոնապես կներկայացվի 2020թ.: Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենայի ստեղծման գործում ներգրավված է 1.000 մասնագետ:














