Գիտնականները մտադիր են մարդկանց երակների մեջ նանոռեբոտներ մտցնել
Եվրոպացի գիտնականները ստեղծել են չնչին չափերի նանոռոբոտներ, որոնք էլեկտրամագնիսկան դաշտի արտաքին ազդեցության շնորհիվ կարողանում են մեծ արագություն զարգացնել հեղուկ միջավայրում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այժմ մասնագետները մտադիր են այդ նանոռոբոտներին մտցել մարդկանց երակների մեջ` թույլ տալով տեղ հասցնել անհրաժեշտ դեղամիջոցները:
Աղբյուրը մանրամասնում է, որ նանոռոբոտներն իրենցից կլոր մասնիկների մանր շղթաներ են ներկայացնում: Մագնիսական դաշտը պտտում է այդ մասնիկները, ինչի շնորհիվ դրանք մեծ արագություն են զարգացնում: Հայտնի է, որ ամենաերկար շղթան բաղկացած է եղել 13 մասնիկից ու զարգացրել է առավելագույնը 1 վայրկյանում 17.85 միկրոմետր արագություն:
Նշվում է, որ դեղամիջոցներ տեղ հասցնելուց զատ այս նանոռոբոտները կարող են տարատեսակ առաջադրանքներ կատարել վիրահատությունների ժամանակ: Օրինակ` դրանք կարող են մաքրել խցանված արյունատար անոթները:










