GlaxoSmithKline-ն ու Google-ը կստեղծեն բիոէլեկտրոնիկական իմպլանտների ընկերություն

15:02 • 02.08.16

Բրիտանական դեղագործական «հսկա» GlaxoSmithKline ընկերությունը պատրաստվում է համագործակցել Google-ի հետ ու հիմնել բիոէլեկտրոնական դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող նոր ընկերություն:

 

Ինչպես նշում է The Verge-ը, այն կոչվելու է Galvani Bioelectronics: Ընկերության գլխամասը գտնվելու է Մեծ Բրիտանիայում: Հայտնի է, որ ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը պատականելու է GSK-ին, իսկ 45 տոկոսը`Google-ի Alphabet դուստր ընկերությանը:

 

Ենթադրվում է, որ Galvani Bioelectronics-ի ստեղծման համար սկզբնական շրջանում արվելու  է 712 մլն դոլարի ներդրում: Ընկերությունը մասնավորապես զբաղվելու է էլեկտրոային իմպլանտների արտադրությամբ, որոնք կօգնեն տարատեսակ խնորիկ հիվանդությունների բուժման հարցում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ բիոէլեկտրոնիկան համեմատաբար նոր ճյուղ է բժշկության մեջ:

GlaxoSmithKline-ն ու Google-ը կստեղծեն բիոէլեկտրոնիկական իմպլանտների ընկերություն