iPhone-ի սիրահարներին առաջարկել են 1.3 մլն դոլար արժողությամբ հեռախոս
Ամերիկյան Brikk ընկերությունը, որը մասնագիտանում է գաջեթների զարդարմամբ, հայտարարել է iPhone 7-ի պատյանների պատվերների ընդունման մասին, հաղորդում է Luxurylaunches-ը: Առաջարկվում է հեռախոսի կորպուսը վարդագույն, դեղնաոսկեգույն կամ պլատինե ստեղծել , նաև առաջարկվում է սարքավորումը զարդարել մինչև 60 կարատի ադամանդներով:
Նման հեռախոսի արժեքը կկազմի 1.3 մլն դոլար:
Apple-ի հերթական սարքի թողարկումը պլանավորված է 2016թ-ի աշնանը: Սակայն հեռախոսի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում: Բացի այդ, հուլիսի վերջին YouTube-ում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ ներկայացվել են սարքավորման գունային լուծումները:










