Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 7 նորագույն սմարթֆոնը (լուսանկարներ, տեսանյութ)

21:20 • 02.08.16

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Note սարքավորումների նոր սերնդի ներկայացուցչին` Galaxy Note 7 սմարթֆոնը:

Ինչպես ներկայացնում է The Verge-ը` նորագույն սմարթֆոնը ստացել է 5.7 դյույմ անկյունագծով, կոր անկյուններով էկրան` 2560x1440 կետայնությամբ: Galaxy Note 7-ը կթողարկվի երկու տարբերակով` Qualcomm Snapdragon 821 կամ Samsung Exynos 8893 պրոցեսորով:

Սմարթֆոնը համալրված է նաև 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 64 ԳԲ ներքին կուտակային հիշողությամբ:  Հեռախոսը ներկայանում է 12 մեգապիքսել Dual Pixel տեսախցիկով, ինչպես և Samsung Galaxy S7-ը: Դիմացի տեսախցիկը 5 մեգապիքսել է։

Note 7 սմարթֆոնը վաճառքում կհայտնվի օգոստոսի 19-ին, իսկ նախնական պատվերներն ընդունվելու են արդեն վաղվանից` օգոստոսի 3-ից: Ընկերությունից նշել են, որ նորագույն սմարթֆոնի արժեքը կտատանվի 770-800 դոլարի սահմանում:

 

 

 

 

 

 

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 7 նորագույն սմարթֆոնը (լուսանկարներ, տեսանյութ)