Սինգապուրում կգործարկվեն ինքնակառավարվող տաքսիներ
Delphi ընկերությունը Սինգապուրում կգործարկի պիլոտային ծրագիր, որի շրջանակում քաղաք-պետության փողոցներով կերթևեկեն ինքնակառավարվող տաքսիներ:
Ինչպես նշում է motor.ru-ն, ծրագրի շրջանակում կօգտագործվի 6 հատ Audi Q5 քրոսովեր` համալրված ինքնակառավարման համակարգերով:
Սկզբնական շրջանում մեքենայի ղեկին լինելու է վարորդը, ով կմիջամտի ընթացքին, եթե մեքենան հայտնվի արտակարգ իրավիճակում: Սակայն ավելի ուշ տաքսիները կմնան առանց վարորդների:
Delphi-ի փոխնախագահ Գլեն ԴեՎոն նշել է, որ ընկերությունը մտադիր է մնմանատիպ ծրագրեր իրականցնել նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում:










