«Սասնա ծռեր» խմբի 4 անդամ դատարանի որոշմամբ կալանավորվել է. պաշտպան

11:30 • 03.08.16

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Գառնիկ Հովակիմյանին, Արթուր Սողոմոնյանին, Մարտիրոս Հակոբյանին, Էդգար Սողոմոնյանին գիշերը դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամների  պաշտպանության խմբի անդամ Կարապետ Բադալյանը:

Նա նշեց, որևէ մեկի անձի հետ կապված առանձնահատկությունները, հանգամանքները հաշվի չեն առնվել:  Պաշտպանը նշեց, որ բոլոր այդ չորս անդամներին տառացիորեն նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, խոսքը  Քրեական օրենսգրքի 218,  235 հոդվածների  մասին է:

«Մեծ հաշվով դրանք «քոփի փեստ» արած տեքստեր էին: Մեր դիրքորոշումն այն էր, որ կալանավորման համար բավարար հիմնավորումներ չկային»,- ասաց նա: