Վրաստանում կանխվել է ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը. ձերբակալվել է 5 մարդ

12:19 • 22.08.16

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան»: Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրությունում, գրում է ТАСС-ը:

 

Գերատեսչության տվյալներով՝ «օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման փաստի առիթով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի»:

 

Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, «ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան»: