Իրաքի Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին ժամանել է Անկարա

14:41 • 23.08.16

Իրաքի Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին մեկնել է Անկարա. հաղորդում է t24.com.tr լրատվական կայքը: 

Նախատեսվում է, որ այսօր ժամը 16:00-ին Բարզանին Անկարայում պետք է հանդիպում անցկացնի մի շարք թուրք պաշտոնյաների հետ, որոնց անունները դեռևս չեն հայտարարվում:


Հանդիպման օրակարգում առաջնային թեման Իրաքում Քուրդիստանի անկախության մասին սպասվելիք հանրաքվեն է:

Նախատեսվում է նաև, որ կողմերը պետք է քննարկեն Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման տապալված փորձից հետո զարգացող իրադարձությունները, PKK-ի (Քուրդիստանի Աշխատավորական կուսակցություն) վերջին գործողությունները, ինչպես նաև ԻՊ-ի («Իսլամական պետություն» խմբավորում) դեմ համատեղ պայքարի հնարավոր միջոցները:  


Բարզանին հայտարարել է, որ վաղուց էր ցանկանում այցելել Անկարա, սակայն զբաղվածության պատճառով ստիպված էր հետաձգել այդ հանդիպումները: