Բրիտանական լողափերում 4 օրվա ընթացքում 3 անգամ փրկել են զբոսաշրջիկին

19:52 • 23.08.16

Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսությունում փրկարարները չորս օրվա ընթացքում ստիպված են եղել երեք անգամ օգնություն ցուցաբերել մակընթացության պատճառով տուժած զբոսաշրջիկին: Այս մասին հաղորդում է Travel Mole պորտալը:

Նշվում է, որ միջադեպերը տեղի են ունեցել Քորնուոլի տարբեր լողափներում` օգոստոսի 16-19 ընկած ժամանակահատվածում:

Ջրային օգնության թագավորական հասարակության աշխատակիցները, երրորդ անգամ երիտասարդ աղջկան փրկելուց հետո, ջրում գտնվելու անվտանգության կանոնների մասին լայնածավալ դասախոսություն են կարդացել: