ԻՊ-ի գրոհայինները հարձակումներ են նախապատրաստում Անթալիայի բարերի վրա. ԶԼՄ-ներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մտադիր են մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացնել Թուրքիայում: Այս մասին վկայում են փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են 2015-ին Անկարայում պայթյունների կազմակերպիչ Յունուս Դուրմազի համակարգչում, հայտնում է Cumhuriyet թերթը:
Գրոհայինների թիրախների ցուցակում նախ նշվում են ալավիթական գյուղերը երկրի հարավ-արևելքում և Միջերկրական ծովի ափին, ձախակողմյան կուսակցությունների և քրդամետ Դեմոկրատական կուսակցության հավաքները: Բացի այդ, ահաբեկիչները մտադիր են հարձակումներ իրականացնել զբոսաշրջիկների և տեղաբնակների շրջանում հայտնի գիշերային ակումբների վրա Անթալիայում, որոնցում մարդկանց քանակը կարող է գերազանցել 1000-ը:
Աղբյուրը նշում է, որ ծայրահեղականները պատրաստվում էին չոզոքացնել հաստատություններից մեկի անվտանգության աշխատակցին, ինչից հետո մահապարտը պետք է պայթեցներ ինքն իրեն:










