Լոնդոնում անհայտ անձը փորձել է ներխուժել դեսպանատուն, որտեղ գտնվում է Ասանժը
Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, որտեղ ավելի քան չորս տարի թաքնվում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, հայտնել է դիվանագիտական առաքելության տարածք անօրինական ներխուժման փորձի մասին, հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան: Նշվում է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դիվանագիտական առաքելությունների անվտանգության ապահովման ապտասխանատվությունն ամբողջությամբ ընդունող կողմինն է, այս դեպքում՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններինը:
«Էկվադորի կառավարությունն այդ առնչությամբ մտահոգություն է հայտնում բրիտանական իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքի վերաբերյալ, ովքեր ժամանել են դեսպանատուն միայն միջադեպից երկու ժամ անց»,- ասված է հայտարարությունում:
Էկվադորի դիվանագետները հավելել են, որ հիասթափված են բրիտանական կողմի գործողություններից՝ հաշվի առնելով այն հսկայական ռեսուրսները, որոնք Մեծ Բրիտանիան օգտագործում է Ջուլիան Ասանժին դիվանագիտական առաքելությունում արգելափակելու համար:










