Վարչապետը Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար է նշանակել

21:25 • 24.08.16

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Տաթևիկ Դավթյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: 

Այդ մասին որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության egov.am  կայքում:

Տաթևիկ Դավթյանը կպաշտոնավարի մինչև սահմանված կարգով Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։