Ավտովթար՝ «Սուրմալու» տոնավաճառի մոտակայքում. կա տուժած

20:51 • 24.08.16

 

Օգոստոսի 24-ին, ժամը 19.52-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Սուրմալու» տոնավաճառի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: