Բրյանսկում երիտասարդ հայի են նետել պատուհանից

12:35 • 24.08.16

ՌԴ Բրյանսկ քաղաքում օգոստոսի 21-ին՝ առավոտյան ժամը 6-ին, բնակելի շենքերից մեկի բնակարանի պատուհանից երիտասարդ հայի են նետել, հայտնում է Բրյանսկի տեղեկատվական գործակալությունը:

 

Գործակալության տվյալներով՝ մինչ միջադեպը երիտասարդը ծեծի է ենթարկվել: Նա հոսպիտալացվել է և այժմ վերակենդանացման բաժանմունքում է՝ ծանր վիճակում:

 

Իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները և փնտրում ականատեսների, փոխանցում է rusarminfo.ru-ն։