Ամերիկացին 3400 դոլար պարունակությամբ դրամապանակ է գտել և հանձնել ոստիկաններին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 27-ամյա բնակիչը 3.400 դոլար պարունակությամբ դրամապանակ է գտել և ոստիկանության բաժանմունք տարել:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` ոստիկանությունը պարզել է, որ դրամապանակն այս ամիս ավելի վաղ կորցրել էր Օռլանդո քաղաքի բնակչուհին` երեխաների հետ Փալմ-Քոսթ քաղաքի մոտակա լողափն այցելելուց հետո:
«Ես գիտեի, որ որևէ մեկը կախված է այդ գումարից, և ես ուրախ եմ, որ կարողացա վերադարձնել այն տիրոջը», - դրամապանակը հայտնաբերած Քևին Միլլերը հայտնել է տեղի ամսագրին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` դրամապանակը նկատել է առևտրի կենտրոնի կայանատեղիում ընկած՝ օգոստոսի 5-ին:










