Հորդանանի ափերի  մոտ ավելի քան 200 տոննա նավթ է արտահոսել

05:17 • 24.08.16

Հորդանանի ծովային Ակաբե նավահանգստում  ավելի քան  200 տոննա նավթ է արտահոսել, հաղորդում է  Haaretz թերթը:

Ըստ պարբերականի տվյալների՝ հարավ շարժվող նավթային զանգվածը շուտով կմոտենա Հորդանան և Սաուդյան Արաբիա: Բացի այդ, աղտոտման վտանգի առաջ է Իսրայելում գտնվող զբոսաշրջային Էյիլաթ քաղաքը:

Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ վթարի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն կարելի է ենթադրել, որ նավթի արտահոսքի պատճառը խողովակի պայթյունն է եղել: Այս պահին արտահոսքը դադարեցվել է, իրականացվում է հետևանքների վերացում: