«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպանություն է գործել

11:49 • 24.08.16

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասապնություն է գործել նախկինում հինգ անգամ դատապարտված Գագիկ Բունիաթյանը:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։


«Օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  կարանտինային համազգեստի միջոցով կախվել է Գագիկ Բունիաթյանը: Նա դատապարտված էր 10 տարվա ազատազրկման»,– ասացին ՔԿՎ հանրային կապերի բաժնից:


Գագիկ Բունիաթյանը կրում էր վեցերորդ պատիժը: