Իտալիայում 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Իտալիայի կենտրոնական հատվածում 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է EMSC եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01.36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լ՛Ակուիլ քաղաքից 48կմ դեպի հյուսիս: Ցնցումների օջախը 10կմ խորության վրա է եղել:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:










