Նորվեգիան փախստականների պատճառով Ռուսաստանի սահմանին ցանկապատ է կառուցում
Նորվեգիայի իշխանությունները Ռուսաստանի հետ սահմանային Ստուրսկուգ-Բորիսոգլեբսկ կետում պողպատե ցանկապատ են կառուցում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ցանկապատը կունենա մոտ 200 մետր երկարություն և 3,5 մետր բարձրություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ որոշման պատճառ է դարձել հիմնականում սիրիացի փախստականների` Ռուսաստանի տարածքից Նորվեգիայի տարածք անցնելը:










