Թայլանդի հարավում գտնվող հյուրանոցի մոտ պայթյուն է տեղի ունեցել  

00:12 • 24.08.16

Թայլանդի հարավում գտնվող զբոսաշրջային Պատտանի քաղաքի հյուրանոցի մոտ պայթյուն է տեղի ունեցել, գրում է Mirror-ը:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվելէ  ամենաքիչը մեկ մարդ, վիրավոր է 29-ը:

Հաղորդվում է, որ այդ վայրը հայտնի է զբոսաշրջիկների  կողմից: Պայթյունի հանգամանքները պարզվում են: