Քլինթոնը 12%-ով առաջ է անցել Թրամփից. սոցհարցում
Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ձայների 12% առավելությամբ առաջ է անցել իր մրցակից, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփից: Թեկնածուների միջև սա ամենամեծ տարբերությունն է վերջին մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին վկայում են Reuters լրատվական գործակալության և Ipsos ընկերության իրականացրած հարցման տվյալները:
Ըստ հարցման տվյալների՝ հարցման 45%-ը պատրաստ է իր ձայնը տալ Քլինթոնին, այն դեպքում, երբ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների միայն 33%-ը: Վերջին ամիսների ընթացքում երկու թեկնածուների միջև տարբերությունը առաջին անգամ է գերազանցում 10%-ը: Հարցվածների մոտ 22% -ը ոչ աջակցում է Քլինթոնին, ոչ էլ Թրամփին:
Ըստ Ipsos-ի և Reuters-ի նախորդ հարցման՝ Քլինթոնը գերազանցում էր Թրամփին 6%-ով:










