Թուրքիան սկսել է ԻՊ-ից սիրիական Ջարաբլուս քաղաքի ազատագրման օպերացիան

06:50 • 24.08.16

Թուրքական բանակը կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ  ռազմական գործողություն է սկսել սիրիական Ջարաբլուս քաղաքը ԻՊ-ի գրոհայիններից ազատագրելու համար, հաղորդում է  Anadolu-ն:

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ ռազմական օպերացիան ուղղված է ահաբեկիչներից Թուրքիային սահմանակից քաղաքների մաքրմանը և սեփական սահմանների պաշտպանությանը: Նշվում է, որ օպերացիային կմասնակցի նաև հրետանին:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել ԻՊ-ից Ջարաբլուս քաղաքի ազատրագրման համար: