Թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել են Սիրիա. Reuters

09:27 • 24.08.16

Թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջարաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Անկարայից պաշտոնյայի:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի բանակը չորեքշաբթի առավոտյան կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ ռազմական գործողություն է սկսել Ջարաբլուսի ազատագրման համար: Anadolu գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել ԻՊ-ի գրոհայիններին:

 

Daily Sabah թերթի տվյալներով՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ջարաբլուս քաղաքի ազատագրման գործողությանը ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրելու Անկարայի պատրաստակամության մասին: Լրատվամիջոցը նշել է, որ գրոհայինների վրա հարձակումը կարող է սկսվել մոտ ապագայում: