ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջել է պաշտոնից ազատել գլխավոր դատախազին՝ 1 միլիարդ դոլար ստանալու համար. The Atlantic

09:54 • 24.08.16

ԱՄՆ-ն փորձել է հասնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատմանը՝ սպառնալով հակառակ դեպքում երկրին չվճարել 1 միլիարդ դոլարի խոստացված վարկային երաշխիքը: Այդ մասին պատմել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը The Atlantic ամսագրին տված հարցազրույցում:

 

Ինչպես գրում են հոդվածագիրները, Բայդենը միշտ չէ, որ փորձում է ընկերասեր լինել, նա երբեմն նաև ստիպում է այլ երկրների առաջնորդներին ԱՄՆ-ի կամ այլ երկրների շահերից բաներ անել:

 

«Պյոտր, դու կստանաս քո 1 միլիարդ դոլարը: Դա նորմալ է, դուք կարող եք թողնել գլխավոր դատախազին: Բայց հասկացեք՝ մենք չենք վճարելու, եթե դուք դա անեք»,- ասել է Բայդենը The Atlantic-ին՝ հիշելով Պորոշենկոյին ասած խոսքերը:

 

Ի վերջո, ինչպես նշվում է, Պյոտր Պորոշենկոն պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին. դա տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 3-ին: