Հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Հանդիպում» ռեստորանի մոտակայքում

21:23 • 25.08.16

Օգոստոսի 25-ին, ժամը 15.16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Հանդիպում» ռեստորանի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում:

Նախարարության լրատվական ծառայությունը փոխանցում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 17-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ «Ունիվերսալ» ՍՊԸ-ի ինքնաշեն երկաթյա տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.54-ին, մարվել՝ 16.51-ին:

Տնակում այրվել են ներքին պենոպլաստե երեսպատումը (մոտ 200 քմ) և կուտակված փայտ (2 խմ):