Ոստիկանները խուզարկումներ են անցկացրել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի բնակության վայրում

21:38 • 25.08.16

Ռուսական օրինապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի մոր` Վալյա Պետրոսյանի տանը, ինչպես նաև Պետրոսյանի ընկերոջ` Վալերի Մ-ի բնակարանում:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն` բնակարանում, որտեղ գրանցված է Պետրոսյանը, բնակվում է նրա մայրը, ով Հայաստանի քաղաքացի է, գտնվում է Մոսկովյան մարզի Սերպուխովի շրջանում:

Օրինապահները խուզարկության ժամանակ սկավառակներ, կտրոններ, պայմանագրեր և Պետրոսյանի անձնական գրքույկներն են առգրավել: Քննիչները համակարգիչ են փնտրելիս եղել, սակայն բնակարաններից ոչ մեկում չեն հայտնաբերել: Մայրը հայտնել է, որ որդին վաղուց վաճառել է համակարգիչը:

Ավելի ուշ Արամ Պետրոսյանի մորն այցելել է Life.ru-ի նկարահանող խումբը: Նրանք պարզել են, որ գործարարը վերջին 8 ամիսներին չի վճարել մերձմոսկովյան բնակարանի վարձը:

Իսկ այն մասին, ինչ տեղի է ունեցել որդու հետ, Վալյա Պետրոսյանը տեղեկացել է լուրերից: 75-ամյա կինը նշել է, որ կորցրել է հանգիստն ու քունը: Նա կասկածում էր, որ որդու գործերը լավ չեն, քանի որ, նրա խոսքով, սառնարանն անգամ դատարկվել էր երկու ամիս առաջ, սակայն ինքը պատկերացում չի ունեցել, թե ինչով դա կարող է ավարտվել:

Հիշեցնենք, որ սնանկացած գործարարը նախօրեին գրավել էր Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղը, սակայն որոշ ժամանակ անց հանձնվել էր ոստիկաններին: