Turkish Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստանայում
Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Պեկինից Ստամբուլ էր ուղևորվում, հարկադիր վայրէջք է կատարել Աստանայի օդանավակայանում՝ ուղևորներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունից:
«Turkish Airlines ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստանայի օդանավակայանում տեղի ժամանակով 04:47-ին (երն.` 12:47)` պայմանավորված ուղևորներից մեկի` Չինաստանի 33-ամյա քաղաքացու մոտ թոքերի քաղցկեղի պատճառով ինքնազգացողության վատթարացմամբ», - ասվում է օդանավակայանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Չինաստանի քաղաքացուն հոսպիտալացրել են Աստանայում, իսկ 2 ժամ անց օդանավը շարունակել է ճանապարհը:










