Արագածավան-Գետափ ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

22:13 • 25.08.16

Օգոստոսի 25-ին, ժամը 16.18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի 13 AS 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 5 մ). ուղևոր՝ 1996 թ. ծնված Ա. Պ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև՝ Երևանի Մուրացանի ԲԿ:

Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: