Համացանցում է հայտնվել Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանի ձերբակալության տեսանյութը
Life.ru կայքը հրապարակել է Մոսկվայում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը գրաված գործարար Արամ Պետրոսյանի ձերբակալության տեսանյութը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները նրան դուրս բերում բանկի շենքից, որտեղ նա ավելի վաղ պատանդ էր վերցրել և սպառնում էր պայթեցնել շենքը:
Ինչպես РИА Новости-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, տղամարդը կարող է խուսափել պատանդներ վերցնելու համար նախատեսված պատժից, քանի որ ինքնակամ բաց է թողել նրանց և հանձնվել:
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է նաև, որ բանկը գրաված մարդը ենթադրաբար սնանկացած գործարար է եղել: Դրանից առաջ համացանցում հայտնվել է տղամարդու տեսաուղերձը, որտեղ նա իրեն անվանում է Արամ Պետրոսյան և պահանջում է Ռուսաստանի իշխանություններից ստեղծել հատուկ մարմին, որը կզբաղվեր սնանկությունների խնդրով:
Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում նա բաց է թողել բոլոր պատանդներին, իսկ այնուհետև հանձնվել: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացնում, կեղծ է եղել:










