Ճանապարհային խցանումները վտանգավոր են առողջության համար. գիտնականներ

23:22 • 25.08.16

Մեծ Բրիտանիայի Սուրեյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ճանապարհային խցանումները վնասակար են վարորդների և ուղևորների համար:

Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն` մեջբերելով բրիտանացի գիտնականների ուսումնասիրության արդյունքները, պարզվել է, որ խցանումներում մեքենաներից արտանետվող և մարդու համար վտանգավոր գազի մակարդակը փակ լուսամուտներով և միացված օդորակիչով մեքենայում գտնվողների համար 76 տոկոսով ավելի է, քան շարժման ժամանակ: Հենց աշխատող օդորակիչի պատճառով ծխային գազերը փողոցից ներթափանցում են մեքենայի սրահ:

Գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները մեկնաբանում են նրանով, որ կանգնած մեքենան, որը շրջապատված է բազմաթիվ այլ մեքենաներով, ծխային գազերի քանակությունը շրջապատում մեծացնում է:

Հետազոտության հեղինակների խոսքով` առողջությունը պահպանելու լավագույն տարբերակը ճանապարհային խցանումների ժամանակ օդորակիչն անջատելն է:

 

 

 

Ճանապարհային խցանումները վտանգավոր են առողջության համար. գիտնականներ