Ոստիկանությունը ոչնչացրել է Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա հարձակվողներին
Աֆղանստանի ոստիկանությունը հաղորդել է, որ Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա հարձակում գործած հանցագործները ոչնչացվել են, հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք ավարտել ենք մաքրման օպերացիան: Երկու հարձակվող ոչնչացվել է»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրայիդուն Աբայիդին, ով այլ մանրամասներ չի հաղորդել:
Ինչպես նշում է France Press գործակալությունը՝ օպերացիան ավարտվել է մոտավորապես 10 ժամ անց, այն բանից հետո, երբ զինված մարդիկ ներթափանցել են համալսարանի տարածք:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի խումբ զինված անձինք հարձակվել են ուսումնական հաստատության վրա, սակայն ոստիկանությունը չի բացառել, որ դա կարող է լինել նաև միայնակ մահապարտ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է երկու մարդ, վիրավոր է շուրջ 20-ը, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ է գնահատվում:










