Իտալիայի կենտրոնական հատվածում 4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

04:31 • 25.08.16

Այսօր Իտալիայի կենտրոնական հատվածում 4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների կենտրոնը գտնվել է Հռոմից 100 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 2կմ խորության վրա:

Երկրաշարժի հավանական հետևանքների վերաբերյալ տվյալներ դեռ չեն ստացվել:

Ավելի վաղ նույն շրջանում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր եղել, որին հաջորդել էր 5.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը: Ըստ վերջին տվյալների՝ օգոստոսի 24-ի երկրաշարժի հետևանքով զոհվել է 159 հոգի: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: