Հրդեհ է բռնկվել Ոսկեհատ գյուղում. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

23:09 • 25.08.16

Oգոստոսի 25-ին, ժամը 19.38-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում այրվում է տան տանիք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.53-ին, մարվել՝ 20.02-ին:

Այրվել է Ոսկեհատ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի 29-րդ տանը հարակից արհեստանոցի տանիքի հանքաբամբակը (10 քմ):